Книга - Խատուտիկների բալիկներին. Կյանքի մասին։ Կյանքի արժեքների և, իհարկե, Քամու մասին։

a
A

Խատուտիկների բալիկներին. Կյանքի մասին։ Կյանքի արժեքների և, իհարկե, Քամու մասին։
Դիկա Կարա


Ձեր առջև բարի ու հուզիչ մի առակ է՝ ծնողական սիրո ուժի, հարազատ օջախի ջերմության, ընտանեկան արժեքների և դժվար ընտրության մասին: Այն անկեղծ զգացմունքների մասին, որոնք ծանոթ են յուրաքանչյուրին։ Իմաստուն մի պատմություն իրական կյանքի և ճակատագրի քամու մասին:





Խատուտիկների բալիկներին

Կյանքի մասին։ Կյանքի արժեքների և, իհարկե, Քամու մասին։



Դիկա Կարա



Перевод книги «Детям одуванчиков» (автор Дика Кара) с русского на армянский язык



Переводчик Մարինա Հարությունյան



© Դիկա Կարա, 2021

© Մարինա Հարությունյան, перевод, 2021



ISBN 978-5-0055-7147-2

Создано в интеллектуальной издательской системе Ridero


Իրիկնանում էր:

Ցերեկվա շոգին աննկատելիորեն փոխարինեց երեկոյան զովը: Բոլոր կենդանի էակները վերջապես թեթևացած շունչ քաշեցին:



Բույսերն ու կենդանիները պատրաստվում էին քնի: Մժղուկները, որոնցից ոչ մի կերպ պրծում չկար, գնացին երեկոյան զբոսանքի:



Մինչդեռ ծերունի խատուտը քնելուց առաջ որոշեց զրուցել խատուտիկ-թոռնիկների հետ:



«Մեր նախապապ խատուտները պատմում էին, որ կյանքի հիմնական արժեքներից է սեփական ընտրություն կատարելու իրավունքը ու քամու հաջող ուղղությունը։ Իսկ ես ասում եմ ձեզ, որ այս ամենը պայմանական է: Հիմնական արժեքը կողքիդ աճող ծնողական տերևիկն է»:



Փոքրիկ խատուտիկները զարմացած իրար նայեցին։



«Պապի́կ, բայց ինչո՞ւ է ծնողական տերևիկը արժեքավոր», – հարցրեց փոքրիկ խատուտիկը։



«Կարևոր չէ։ Ժամանակը կգա և դուք ինքներդ ամեն ինչ կհասկանաք», – փնթփնթաց պապիկը: «Դե́, դեռ վաղ է, դեռ չեն հասունացել», – մտածեց խատուտը, իսկ բարձրաձայն ասաց.



«Պառկե́ք քնելու։ Շատ ուշ է»։



Պապի խոսքերը դուրս չէին գալիս փոքրիկ խատուտիկի գլխից, և նա ոչ մի կերպ չէր կարողանում քնել.



«Պապիկ, դե́ խնդրում եմ, պատմի́ր ինձ, ասա́ թե ինչի մասին էիր խոսում: Ի՞նչ է նշանակում այս ամենը: Ի՞նչ կլինի, պատմի́ր։ Կիսվի́ր քո իմաստությամբ»:



«Իմաստությա՞մբ… թե՞ հիմարությամբ…», – հանելուկով պատասխանեց պապը՝ առանց աչքերը բացելու:



«Կպատմե՞ս», -չէր հանձնվում թոռնիկը։



«Դե́, լսիր», – հորանջեց խատուտը և դանդաղ սկսեց իր պատմությունը:



Լեռան գեղատեսիլ լանջին խատուտիկներ էին ապրում: Այս բարեգութ արարածներին երես էին տալիս մաքուր օդն ու Արևի մշտական մայրական խնամքը:



Դեռ ապրիլին, հենց որ առաջին ձյունը հալվեց, փոքրիկ խատուտիկները միասին ճանապարհ հարթեցին դեպի լույս և այժմ ապրում էին իրենց իսկ հաճույքի համար: Նրանցով հիանում էին կենդանիները, թռչունները և ամեն մի ճամփորդ: Նրանք ձգվում էին դեպի Արևը՝ աշխարհին պարգևելով իրենց պայծառ ժպիտները, և անկեղծորեն ուրախանում էին ամեն մի բացվող օրով:



Ամեն առավոտ, արևի առաջին ճառագայթների հետ, հաճելի հանգստության զգացումով, մեկը մյուսի հետևից արթնանում էին խատուտիկները, ձգվում և հագնում էին իրենց վառ դեղին գլխարկները: Օրվա վերջում, քուն մտնելով, նրանք բոլոր աճող, սողացող, վազող, քայլող ու թռչող էակներին մաղթում էին տաք, հանդարտ գիշեր ու քաղցր երազներ:



Այսպես անցնում էին օրերը։



Ապրիլյան զովին հետևեց մայիսյան ջերմությունը: Խատուտիկները հասուն խատուտներ ու խատուՏիկնայք դարձան. արդեն մեծավարի զրույցներ էին վարում, ընտանիքներ էին կազմում և արդեն մտածում էին երեխաներ ունենալու մասին: Հունիսյան շոգը, որը խատուտիկներին նոր՝ ծնողի կարգավիճակի բերկրանք էր նվիրել, դեռ չէր հասցրել իրեն զգացնել տալ, երբ եկավ հուլիսը և իր հետ հուլիսյան շոգը բերեց հասցրեց լեռան լանջին:





Конец ознакомительного фрагмента. Получить полную версию книги.


Текст предоставлен ООО «ЛитРес».

Прочитайте эту книгу целиком, купив полную легальную версию (https://www.litres.ru/pages/biblio_book/?art=66844658) на ЛитРес.

Безопасно оплатить книгу можно банковской картой Visa, MasterCard, Maestro, со счета мобильного телефона, с платежного терминала, в салоне МТС или Связной, через PayPal, WebMoney, Яндекс.Деньги, QIWI Кошелек, бонусными картами или другим удобным Вам способом.



Ձեր առջև բարի ու հուզիչ մի առակ է՝ ծնողական սիրո ուժի, հարազատ օջախի ջերմության, ընտանեկան արժեքների և դժվար ընտրության մասին: Այն անկեղծ զգացմունքների մասին, որոնք ծանոթ են յուրաքանչյուրին։ Իմաստուն մի պատմություն իրական կյանքի և ճակատագրի քամու մասին:

Как скачать книгу - "Խատուտիկների բալիկներին. Կյանքի մասին։ Կյանքի արժեքների և, իհարկե, Քամու մասին։" в fb2, ePub, txt и других форматах?

  1. Нажмите на кнопку "полная версия" справа от обложки книги на версии сайта для ПК или под обложкой на мобюильной версии сайта
    Полная версия книги
  2. Купите книгу на литресе по кнопке со скриншота
    Пример кнопки для покупки книги
    Если книга "Խատուտիկների բալիկներին. Կյանքի մասին։ Կյանքի արժեքների և, իհարկե, Քամու մասին։" доступна в бесплатно то будет вот такая кнопка
    Пример кнопки, если книга бесплатная
  3. Выполните вход в личный кабинет на сайте ЛитРес с вашим логином и паролем.
  4. В правом верхнем углу сайта нажмите «Мои книги» и перейдите в подраздел «Мои».
  5. Нажмите на обложку книги -"Խատուտիկների բալիկներին. Կյանքի մասին։ Կյանքի արժեքների և, իհարկե, Քամու մասին։", чтобы скачать книгу для телефона или на ПК.
    Аудиокнига - «Խատուտիկների բալիկներին. Կյանքի մասին։ Կյանքի արժեքների և, իհարկե, Քամու մասին։»
  6. В разделе «Скачать в виде файла» нажмите на нужный вам формат файла:

    Для чтения на телефоне подойдут следующие форматы (при клике на формат вы можете сразу скачать бесплатно фрагмент книги "Խատուտիկների բալիկներին. Կյանքի մասին։ Կյանքի արժեքների և, իհարկե, Քամու մասին։" для ознакомления):

    • FB2 - Для телефонов, планшетов на Android, электронных книг (кроме Kindle) и других программ
    • EPUB - подходит для устройств на ios (iPhone, iPad, Mac) и большинства приложений для чтения

    Для чтения на компьютере подходят форматы:

    • TXT - можно открыть на любом компьютере в текстовом редакторе
    • RTF - также можно открыть на любом ПК
    • A4 PDF - открывается в программе Adobe Reader

    Другие форматы:

    • MOBI - подходит для электронных книг Kindle и Android-приложений
    • IOS.EPUB - идеально подойдет для iPhone и iPad
    • A6 PDF - оптимизирован и подойдет для смартфонов
    • FB3 - более развитый формат FB2

  7. Сохраните файл на свой компьютер или телефоне.

Рекомендуем

Последние отзывы
Оставьте отзыв к любой книге и его увидят десятки тысяч людей!
  • константин александрович обрезанов:
    3★
    21.08.2023
  • константин александрович обрезанов:
    3.1★
    11.08.2023
  • Добавить комментарий

    Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *